Ծիծեռնակին

Աթաբեկ  Խնկոյան


Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։

Արի՜, արի՜, սիրուն ծիծեռ,
Արի՜, արի՜, գարուն դու բեր։

Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի՜, արի՜, սիրուն ծիծեռ,
Արի՜, արի՜, գարուն դու բեր։

Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի՜, արի՜, սիրուն  ծիծեռ,
Արի՜, արի՜, գարուն  դու  բեր։

Հարցեր և առաջադրանքներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *