Category Archives: բնագիտուցյուն

Բակտերիաներ և սնկեր

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Բակտերիաները պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք տեսանելի են միայն մանրադիտակով: Սնկերը բակտերիաներից մեծ են, բազմաբջիջ և ունեն տարբեր ձևեր: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկեր ունեն գլխիկ և ոտիկ: Սնկերր ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ:

2. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:

Բակտերիաները բացահայտել է Հոլանդացի բնագետ Անտոնի վան Լևենհուկը: Նա ստեղծել է մանրադիտակը, որով տեսել է բակտերիաները: 

3. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:

Բակտերիաները լինում են տարբեր ձևի (ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն), չափսի և գույների: Դրանք պատված են հատուկ կառույցով, որը դրանց պաշտպանում է միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից:

4. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:

5. Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:

Բակտերիաները լինում են օգտակար և վնասակար: Օգտակար բակտերիաները նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը: Իսկ վնասակար բակտերիաները փչացնում են տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ:

6. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:

Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

7. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:

Ուտելի սնկեր են՝ սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը: Իսկ թունավոր սնկերը վնասում են բույսերին և կենդանիներին, օրինակ՝ ճանճասպանը, գունատ ճանճասպանը,

8. Հետաքրքրվեք բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդութ­յունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին:

 Վնասակար բակտերիաները և սնկերը վնասում են մարդուն և հարուցում են հիվանդություններ: Հիգիենայի կանոնների հետևելը և ճիշտ սնվելը օգնում են կանխարգելել այս հիվանդությունները:

9. Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: Ին­չո՞ւ, փորձեք հասկանալ և բացատ­րել:

Եթե ատամները ամեն օր չմաքրենք, բերանի վնասակար բակտերիաները կսնվեն ատամների արանքում մնացած սննդի մնացորդներով, կբազմանան և կվնասեն մեր ատամները, լնդերը:

Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
    Աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր:
  2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
    Բույսի այն մասը, որը գտնվում է հողում նրա ստորգետնյա հատվածն է։ Բույսի այն մասը, որ գտնվում է հողից դուրս նրա վերգետնյա մասն է։ Բույսը ունի արմատներ, ցողուն, տերևներ, ծաղիկներ, պտուղներ և սերմեր։ Արմատը նրա ստորգետնյա մասն է։ Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
  3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար: Աճելու ու զարգանալու համար բույսին պետք է ջուր, արև, ածխաթթու գազ, թթվածին և այլ նյութեր։
  4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:
    բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:
    Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
  5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:
    Նրանք արտադրում են թթվածին, մարդկանց ու կենդանիների համար ուտելիք, դեղ են հանդիսանում և գեղեցկացնում են շրջապատը։
  6. Դիտարկեք շրջապատի որևէ բույս։ Նկարեք այդ բույսը: Ցույց տվեք նրա ստորգետնյա և վերգետնյա հատվածները, նշեք բույսի օրգանները: Թվարկե՛ք այն բույսերը, որոնք ծաղկում են: Ծաղկում են ծաղիկները, պտղատու ծառերը և համարյա բոլոր բույսերը։
    arevacaxik

Կլիմա, դրա հիմնական տիպերը

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ է կլիման:

Կլիման տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունն է:

Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք:

Աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:

Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։

Աշխարհագրական լայնությունը:

Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին:

Ցամաքային կլիման է մեր բնակավայրին բնորոշ:

Հինական տպեր

Ծովային կլիման,ցամաքային կլիման, մուսսոնային կլիման, միջերկրածովային կլիմա:

Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:

Ցամաքայինում շատ անձրև չի գալիս, իսկ ծովայինում շատ է գալիս: Ցամաքային կլիման ցամաքներից է առաջացել ինչպես մեր հանրապետությունը, իսկ ծովային կլիման առաջացել է ծովերից և օվկիանոսներից:

Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:

Մուսսոնայինում  ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ են, իսկ միջերկրածովայինում ձմեռր մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: Մուսսայիինի պատճառը մուսսոնային քամին է, իսկ միջերկրածովայինի պատճառը միջերկրական ծովի առափնյա շրջանն է:

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլոշիներով հագեցած:
  2. Այսպիսով՝ ջերմաստիճանը բարձրանալիս ավելանում է օդում առկա ջրային գոլորշիների քանակր: Սակայն այդ քանակր չի կարող անսահման մեծանալ: Յուրաքանչյուր ջերմաստիճանում գոյություն ունի գոլորշիների առավելագույն չափ:
  3. Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակր տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող րնդունել, գոլորշին համարում են հագեցած: Օդր գոլորշիներով հա­գենալուց հետո առաջանում են տեղումներ:
  4. Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:
  5. Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։
  6. Սակայն բացարձակ խոնավությունը դեռես չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը: Դա կախված է ջերմաստիճանից:
  7. Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:
    Օդի խոնավությունր առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որր ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:
  8. Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում:
    Հարաբերական խոնավությունր չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականր մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որր ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:
  9. Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:
    Դրանք երկուսն էլ ջրի մանր կաթիլների կուտակում­ներ են. ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:
  10. Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները:
    Ամպերը տարբերակում են ըստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):

ՄԹՆՈԼՈՐՏԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ: ՄԱՌԱԽՈՒՂ ԵՎ ԱՄՊԵՐ

Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլոշիներով հագեցած:

Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիները խտանում են, ինչի հետևանքով առաջանում են մառախուղ և ամպ:

Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:

Երբ ջուրը սկսում է գոլորշիանալ այն բարձրանում է վերև և ստացվում է ամպ այդ ամպը,երբ շատ է մեծանում պայթում է և սկսում է անձրև գալ:

Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:

Երբ երկնքում ամպամած է լինում բոլորը գիտեն, թե անձրև է գալու, բայց կարող է նաև անձրև չգա

Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում:

Հարաբերական խոնավությունր չափում են խոնավաչափ կոչվող սարքով:Առավել կիրառականր մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որր ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:

Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:

Մառախուղը թափանցիկ է,իսկ ամպը թափանցիկ չէ:

Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները:

Ամպերր տարբերակում են ըստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):

Задания 7

  1. Прочитайте сочетания слов. Выпишите в один столбик одушевлённые, а в другой — неодушевлённые. Определите их род.

Воробьиное гнездо, крутой берег, длинное письмо, садовая дорожка, лунный свет, сказочная страна, больное сердце, многоэтажный дом, дорожное движение, синее небо, прозрачное озеро.

2.Впишите в слова пропущенные окончания.

Железная дверь, широкая площадь, яркий огонь, огромный камень,  космический  корабль, крупная соль, золотая осень, хорошая память, холодный январь, дики зверь, жареный картофель.

3.Прочитайте. Найдите близкие по значению слова и выпишите парами. Определите их род.

Букварь-азбука
буря-ливень
век-столетие
воин-солдат
загадка-ребус
мелодия-мотив
торжество-праздник
гнев-негодование
вьюга-дождь

С некоторыми из них устно составьте предложения.

4.Прочитайте и озаглавьте текст. Запишите ответы на вопросы.

Мой живой будильник
Раньше я любил долго валяться в постели. Поэтому не успевал толком делать уроки. А тут приехал из Южной Америки дядя Костя. Он привёз большого красивого попугая. Наш дядя подарил этого попугая нам. И вот сестра научила его кричать по утрам: «Лентяй, вставай, аор—р—ра, пор—р—ра, уже девятый час утра!» И так у птички забавно получалось, что я просыпался, мигом вскакивал и смеялся.

Откуда приехал дядя Костя?
Из Южной Америки.

Какой подарок он сделал детям?
Он привез большого красивого попугая.

Каким был попугай?
Большой, красивый, громкий.

От чего просыпался мальчик?
От криков попугая.

5.Спишите, раскрывая скобки, вставляя пропущенные буквы и дописывая окончания.

Наступил холодный октябрь. На улице грустно и пусто. Ветер с силой налетает на деревья и срывает последние листья. Сверкнул слабый луч солнца. Но это была печальная улыбка осени. Вот полил сильный дождь . Берёзовка роща промокла от дождя. Мы развели костёр. Весело заплесал рыжий огонь.

6.Прочитайте слова, выпишите их в два столбика /мн. и ед. число/:

тучи, деревозвёзды, ласточки, листоблака, ромашка, ясность, ветер, одуванчик, туманы, стакан, яблоко, встречи, капли, мороз;

Քամու տեսակները

Հարցեր և առաջադրանքներ

1.Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:

Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր:

Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածր տեղափոխվում է ցածր ճնշման վայր, ևառաջա­նում է քամի:

2.Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:

Քամիները լիոնում են չորս տեսակի՝ բրիզներ,մուսսոններ,լեռնահովտային քամիներ,պասսատներ:

Հայաստանի տարածքին բնորոշ են լեռնահովտային քամիները

3.Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:

Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին,իսկ մուսսոնները ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:

4.Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը: Պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը,քանի  որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա րնթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

Ճահիճներ

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:

Ճահիճը դա ոչ պիտանի տարածք է, որը առաջացնում է հիվանդածին շատ հարուցիչներ: Երկրի մակերևույթի տեղումներից առաջացած ջրերը որոնք հոսելու տեղ չունեն, կուտակվում են  և քանի որ գոլոշիացումը ծատ թույլ էր, աճում են խոնավասեր բույսեր` առաջեցնելով ճահիճ:

2. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:

Ոչ չեն կարող, որովհետև ճահիճին պետք է ջուր և եթե ջուր չլինի դրանք կչորանան:

3. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:

Ճահիճների չորացումից ես գիտեմ երկու եղանակ`

առաջին եղանակ`

Մարդիկ ճահճային տարածքներում փորում են ջրանցք, ջուրը դուրս է գալիս և ճահիճը չորանում է:

երկրորդ եղանակ`

կամ էլ ճահաճային տարածքներում այնպիսի ծառեր կամ թփեր են աճեցնում, որոնք շատ ջուր են քաշում և ճահիճը չորանում է:

4. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:

Ճահիճների դրական նշանակությունն այն է, որ մարդիկ չորացնում են ճահիճները, օգտագործում են վառելիքի և պարարտանյութ:

Ճահիճների բացասական նշանակաությունն այն է, որ ճահիճը առաջացնում է հիվանդածին շատ հարուցիչներ:

Ստորերկրյա ջրեր: Աղբյուրներ

 Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։

Ստորերկրյա ջրերը դրանք երկրակեղևի ընդերքի ջրերն են, որոնք առաջանում են ներքաշված անձրևաջրերի ու ձյան հալոցքային ջրերի կուտակումից:

  1. Որո՞նք են ջրաթափանց և ջրամերժ ապարները:

Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, իսկ ջրամերժ ապարների միջով ջուրը չի անցնում:

  1. Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում:

Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են հանքային և քաղցրահամ:

  1. Ի՞նչ են աղբյուրը, գեյզերները, հանքային ջուրը:

Աղբյուրները, գեյզերները և հանքային ջուրը ստորերկրյա ջրեր են:

  1. Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը:

Ստորերկրյա ջրերը  օգտագործում են բուժման, կենցաղային և ջեռուցման նպատակներով:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՎԿԻԱՆՈՍ, ԴՐԱ ՄԱՍԵՐԸ

  1. Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը:
    մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս:
  2. Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:
    Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական ե կենդանական աշխարհով: Օրինակ, Միջ­երկրական ծովը, Սև ծովը և այլն:
  3. Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:
    կղզին դա հողամաս է որ շրջապատված է ջրով:
    թերակղզին դա նա է ու ափի երեգ կողմ է շրջապատված ջրով:
  4. Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը:
    Օվկիանոսի ջերմաստիճանը փոխվում է հասարակածից դեպի բևեռներ՝ նվազելով 28 0C –ից մինչև 2 0C։ Օվկիանոսի ջրի աղիությունը կազմում է 35 գ/լ։