Category Archives: Հայրենագիտություն 5 դասարան

Ի՞նչ է ամրոցը, բերդը

Հայաստան այն երկիրնո է որ միշտ ցանկացել են գարավեն: Եվ դրա համար կառեուցել են ամրոցներ որ մարդիք պատերազմների ժամանակ թաքնվեն: Հայոց ամրոցներից ամենա հայտնի է Հալիձորը, Լոռվա բերդը, Ամբերդը, Սմբատաբերդը, Բջնիի բերդը և այլն։Այդ բերդերի մի մասը պահպանվել է մինչ այսօր։Ամրոց բոլոր կողմեերից շրջապատված է պարիսպով:Պարիսպներ բոլոր կողմերից անցքեր ունեն որ հարձակման ժամանակ կրակեն:Եվ այնտեղ կա ուտելիքի և ջրի պաշսր:Հայկական հնադարյան ամրոցները սովորաբար կառուցվել են դժվարամատույց և բարձրադիր տեղանքներում:

Ալոյա դեղաբույս

Այն օգտագործում էին դեռևս հին Հունաստանում, և խորհրդանշում էր խիզախություն։ Հռոմեացի զինվորները խիզախություն և ուժ ավելացնելու համար լողանում էին ուրցի ջրով։

Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն։ Հին Եգիպտացիները այն օգտագործում էին որպես կրծքային և մարսողությունը լավացնող միջոց։ Ավիցեննան բույսից ստացված եթերայուղը քսելու ձևով օգտագործել է գլխացավերի, իսկ ամբողջ բույսը բղկոցների, փսխման, ասթմայի, ողողումների ձևով՝ բերանի խոռոչի բորբոքումների և անգինայի ժամանակ։

Ամիրդովլաթը նշում է, որ դեղաբույսը առանձին կամ յուղի, գինու, մեղրի կամ այլ նյութերի հետ խառնած, բացում է օրգանների խցանումները, միզամուղ է, օգնում է դեղնուկին, զորություն է տալիս ուղեղին, ստամոքսին, կերակրի հետ ուտելուց օգնում է ատամնացավին, ասթմային, ուժեղացնում է տեսողությունը, մաքրում շնչուղիները խուխից, կանոնավորում է շնչառությունը, դուրս բերում կլոր և տափակ որդերը։

Զվարթնոցի տաճար

Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը. «Այնտեղ կառուցեց մի եկեղեցի՝ երկնավոր «Զվարթնոց» անվամբ, որը նշանակում է երկնային զինվորների (զվարթունների, կամ հրեշտակների) բազմություն, որոնք երևացել են Սուրբ Գրիգորին տեսիլքի ժամանակ»[2]։

Կամսար Ավետիսյանը իր «Հայագիտական էտյուդներում» գրում է. «Այդպես էր կոչվում, որովհետն այն նվիրված էր նաև երկնային զվարթուններին։ Չէ՞ որ «զվարթուն» հայերեն նշանակել է նաև «հրեշտակ»։ Այնպես որ Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»։

Միայն Սեբեոսն է տաճարը հիշատակում Զվարթնոց անվամբ, մյուս բոլոր պատմիչները տաճարը հիշատակում են Սուրբ Գրիգոր անվամբ։ Այլ աղբյուրներում հիշատակվում է նաև Վաղարշապատի Սուրբ Գրիգոր, Առապարի Սուրբ Գրիգոր անուններով։

Զվարթնոցի տաճարը կառուցվել է այն ժամանակ, երբ Հայաստանը գտնվում էր բյուզանդական տիրապետության տակ, և նոր էին սկսվել արաբական արշավանքները։ Մայր տաճարի շինարարական աշխատանքները սկսել են 643 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Շինարարի առաջնորդության տարիներին։ Զվարթնոցի տաճարը կառուցվել է այն վայրում, որտեղ միմյանց են հանդիպել Տրդատ Մեծը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցն օծվել է 652 թվականին՝ հարակից հայրապետանոցով և պարիսպներով։ Զվարթնոցի տաճարի պատին Ներսես Տայեցին թողել է հունալեզու արձանագրություն, որտեղ նշել է «Ներսեսն է կառուցել, հիշեցեք»։

Վերոհիշյալի մասին պատմում է նաև Հովհան Մամիկոնյան պատմիչը։

Արաբների կողմից Դվինի գրավումից հետո խառնակ իրադրություն ստեղծվեց երկրի արևելյան շրջաններում։ Ներսես թագավորը կաթողիկոսական աթոռը Դվինից տեղափոխեց Զվարթնոց։

Զվարթնոցի տաճարը կանգուն է մնացել մինչև 10-րդ դարը։ Գագիկ I Բագրատունու կառավարման տարիներին տաճարի կրկնօրինակն է ստեղծվում նաև Անիում։

Սուրբ Գայանե եկեղեցի

Այստեղ, ըստ Ագաթանգեղոսի, 301 թվականին Գրիգոր Ա Լուսավորչի ղեկավարությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել։ 395 թվականին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Սուրբ Գայանեի վկայարանը։ 630 թվականին Եզր Ա Փառաժնակերտցին քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով շինել այսօր կանգուն Սուրբ Գայանե եկեղեցին, վանական միաբանություն հաստատել։

Սուրբ Գայանե եկեղեցին ներդաշնակ համաչափություններով, տպավորիչ ինտերիերով քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որի Ավագ խորանի տակ գտնվում է սրբուհու՝ հարավարևելյան ավանդատնից մուտքով թաղածածկ դամբարանը։

17-րդ դարում եկեղեցին եղել է կիսավեր ու լքված։ 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին գրում է, որ Սուրբ Գայանե եկեղեցու միայն պատերն ու գմբեթակիր մույթերն են կանգուն եղել։ Փիլիպոս Ա Աղբակեցին 1652 թվականին հիմնովին վերակառուցել է եկեղեցին, վերականգնել նրա ծածկը և գմբեթը։ Միաժամանակ Սուրբ Գայանե եկեղեցու հիմքերը ստորգետնյա ջրերից պաշտպանելու համար վանքի հարավային պարսպից դեպի դաշտ ջրահեռացման համակարգ են ստեղծել, որպեսզի ջրերը նաև ոռոգման նպատակով օգտագործվեն։

1688 թվականին Եղիազար Ա Այնթապցին կառուցել է վանքի միաբանության շենքերը, պարիսպը, Ս. Գայանե եկեղեցուն արևմտյան կողմից կցել եռակամար գավիթ-սրահ, նրա հարավային և հյուսիսային ծայրերին պատարագամատույց սեղաններով Պողոս և Պետրոս առաքյալներին նվիրված մատուռներ շինել։ Գավիթ-սրահը հետագայում ծառայել է որպես կաթողիկոսների տապանատուն։

Ծաղկազարդ.Ծառզարդար

Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն, որին հաջորդում է Ավագ շաբաթը։

Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում, «Բաց մեզ, Տէր զդուռն ողորմութեան» շարականի ներքո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները՝ խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը, աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը։ Ժամանակին այս արարողությունը կատարվել է եկեղեցու փակ դռան առջև։ Կարդացվում է «Երգ Երգոցի» մի հատվածն ամբողջությամբ։

Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15)[1]: Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչև Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ։

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզ, վարչատարածքային միավոր Հայաստանում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազար մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։

Մարգարա գյուղի մոտ Արաքս գետի վրա կառուցված ավտոճանապարհային կամուրջը Հայաստանը միացնում է Թուրքիային։ Մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի մի մասը։ Կլիման խիստ ցամաքային է։ Մթնոլորտային տեղումների քանակը չի գերազանցում 300 մմ։ Ամառը շոգ է, տևական (4-5 ամիս)։

Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 40-42 °C։ Բնորոշ են լեռնահովտային քամիները։ Ձմեռը ցուրտ է, անամպ, անհողմ։ Գարունը կարճատև է։ Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները։ Հարթավայրային մասի բնական կիսաանապատային լանդշաֆտները խիստ փոփոխված են։ Ներկայումս տիրապետում են մարդածին լանդշաֆտները։ Բնական ծածկույթը, որը հումուսով աղքատ գորշահողեր են, հազարամյակների ընթացքում ոռոգովի երկրագործրության պայմաններում վերածվել է կուլտուր-ոռոգելի հողերի։ Հարթության ցածրադիր մասերում գոյացել են ճահճուտներ։

Մարզը հարուստ չէ օգտակար հանածոներով։ Բազմաթիվ են պատմական և ճարտարապետական հուշարձանները։ Հայտնաբերվել են Մեծամորի բրոնզեդարյան մետաղաձուլարանը, Վանի թագավորության քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները։

Պատմաճարտարապետական մեծագույն արժեք են ներկայացնում Էջմիածնի վանական կառույցները, Զվարթնոց տաճարի ավերակները, Վաղարշապատում Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Շողակաթ եկեղեցիները, ինչպես նաև Սարդարապատի հուշահամալիրը։

Արմավիրի մարզը բնակչության թվով և խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արևելյան հատվածում է։ Դեպի արևմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։

Արմավիրի մարզի խոշոր գյուղերն են՝ Նալբանդյան, Արշալույս, Փարաքար, Սարդարապատ։

Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) և Մեծամորը (9,191 բնակիչ)։

Մայր Աթոռ Սուրբ եկեղեցի

Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո կաթողիկոսական աթոռը հայտնվեց իսլամադավան տարբեր իշխանությունների տիրապետության տակ, որոնք ծանր հարկատվության ենթարկեցին այն։ Շատ հաճախ կաթողիկոսները գահից հեռացվում էին կամ գահ բարձրանում մուսուլման տիրակալների կամայականությամբ։ Այս ամենն առիթ էր ստեղծում նաև ներքին երկպառակության և պայքարի։ Տարբեր խմբավորումներ պայքարում էին կաթողիկոսական գահի համար։

Աթոռն այլևս դադարել էր բովանդակ հայության համազգային-եկեղեցական շահերն արտահայտող կենտրոն լինելու իր առաքելությունից, դարձել իշխող մահգմեդականների շահատակությունների, զեղծումների և անմիաբանության արտահայտիչ։ Պետականությունից զուրկ ժողովրդին համախմբելու և առաջնորդելու միակ ազգային կառույցը մնացել էր եկեղեցին։ Կիլիկյան իրականությունն այլևս ի զորու չէր կատարել այդ վեհ առաքելությունը։ Կաթողիկոսական աթոռի դերն ու նշանակությունը վերականգնելու և ամրապնդելու համար այն պետք է վերահաստատվեր իր նախնական տեղում՝ Էջմիածնում

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

1653-ին Փիլիպոս կաթողիկոսն այն վերանորոգել է և արևմտյան մուտքի դիմաց կառուցել բաց գավիթ։ Հետագայում եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով ու բուրգերով (1776), գավթի վրա կառուցվել է զանգակատունը (1880), շինվել են արևելյան և հարավային սրբատաշ քարե պարիսպները, բնակելի տունը, բակի օժանդակ կառույցները (1894)։ Զգալի նորոգումներ են կատարվել 1898-ին։ 1958-ին մաքրվել է Հռիփսիմեի տաճարի ներսի տեսքը խաթարող սվաղը։ Նորոգումների ժամանակ բացվել են որմնասյուների տակ որպես հիմնաքարեր դրված հելլենիստական տաճարի քանդակազարդ քիվի բեկորներ, որոնք վկայում են, որ Հռիփսիմեի տաճարի տարածքում եղել է հեթանոսական տաճար։ Եկեղեցու շրջապատի պեղումների ժամանակ բացվել են նախաքրիստոնեական և վաղ քրիստոնեական շրջանի թաղումներ ու վաղ միջնադարի միանավ եկեղեցի՝ արտաքուստ հնգանիստ աբսիդով։

Դիանա Աբգար

Դիանա Աբգարը Հայաստանի հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ է եղել, աշխարհում առաջին կին դիվանագետը, հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ է եղել, նաև գրել է Հայոց ցեղասպանության մասին գրքերը, որոնք բաղկացած են 9 մասից: Դիանա Աբգարը ծնվել է 1859թ. հոկտեմբերի 12-ին, Յանգոնում: Մահացել է 1937 թ. Հուլիսի 8-ին, Ճապոնիայում:

ՏԵՂԱՆՔՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԵՐ

Երկինքն ու երկիրը միացնող գիծը կոչվում է հորիզոն: Հորիզոնի կողմերն են հյուսիսային, հարավային, արևմտյան, արևելյան:

Կողմնացույցը դա տեղանքում կողմնորոշվելու սարք է: Կա մագնիսական կողմացույց, ռադիոկողմնացույց, աստղակողմնացույց, գիրոկողմնացայց: Սակայն կողմնացույցի փոխարեն կարող եք օգտագործել մամուռներ, քարաքոսներ, մրջնանոցներ: Մրջնանոցների կլոր մասը ուղղված է Հարավային կողմ, իսկ նեղ մասը դեպի՝ հյուսիս:

մրջնաբուն

Նաև կարելի է կողմնացույցի փոխարեն օգտագործել ծաղիկներ, թիթեռնիկներ, ձայռեր: Մամուռները միշտ աճում են քարի կամ ծառի հյուսիսային կողմում, որովհետև նրանք սիրում են խոնավություն:

մամուռ

Պատատուկի ծաղիկը միշտ դեպի հյուսիս է գնում, որովհետև նրանք նուրբ են և արևից կվառվեն:

պատատուկ

Լեռների հյուսիսային լանջին ձյունը միշտ ավելի երկար է մնում՝ քան թե հարավայինում:

ձմռանը

Հանգստացող թիթեռնիկների թևերը որպես կանոն առավոտյան ուղղված են դեպի արևելք, կեսօրին` դեպի հարավ, իսկ երեկոյան` արևմուտք, հետևաբար թիթեռներին հետեվելով կարող ենք տեղանքում կողմնորշվել:

թիթեռ