Լեզվական աշխատանք 224-226

224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

            Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:
            Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր:
            Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ,             ամենից երկար, ամենից բարձր:
Նրանց անվանում են ածականի համեմատության աստիճաններ, որովհետև ավելացել են ավելի և ամենից բառերը։

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականներիհոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝


ամենից լավ – ամենալավ, լավագույն
ամենամեծ – ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

            Ամենավատ, գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից       ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:
Ամենավատ – ամենից վատ, վատագույն։
Գեղեցկագույն – ամենից գեղեցիկ, գունավոր։
Բարձրագույն – ամենից բարձր։
Ամենաազնիվ – ամենից ազնիվ, ազնվազարմ։
Ամենից հզոր – ամենահզոր, հզորագույն։
Ամենից ահեղ – ամենաահեղ։
Համեստագույն – ամենից համեստ։
Ամենահին – ամենից հին, հինավուրց։
Ամենից ծանր – ամենածանր, ծանրակշիռ։
Ամենալուրջ – ամենից լուրջ, լրջագույն։
Ամենից խոշոր – ամենախոշոր, խոշորացույց։

226Նախադասությունն այնպես ձևափոխի՛րոր միտքը չփոխվի։

Օրինակ՝


Մառախուղի կաթիլները միլիոն անգամ ավելի փոքր են, քան անձրևի կաթիլները: – Մառախուղի կաթիլներն անձրևի կաթիլներից միլիոն անգամ փոքր են:

            Աղի ջուրն ավելի ծանր է, քան սառույցը, այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում:
Սառույցը ավելի թեթև է քան աղի ջուրն, այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում:
            Ծովային փոքր, բայց թունավոր կենդանիներն ավելի վտանգավոր են, քան         շնաձկները:
Շնաձկերը ավելի անվտանգ են, քան ծովային փոքր, բայց թունավոր կենդանիներն։
            Բանավոր խոսքն ավելի մեծ հնարավորություն ունի վերաբերմունք         արտահայտելու, քան գրավորը:
Ավելի մեծ հնարավորություն ունի բանավոր խոսքը վերաբերմունք արտահայտելու համար, քան գրավորը։
            Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը      շնաձկների համար պակաս սարսափելի են, քան ժամանակակից աղմկոտ      երաժշտությունը:
Շնաձկների համար, նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը պակաս սարսափելի են, քան ժամանակակից աղմկոտ երաժշտությունը:

          Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն):   Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն         հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ           գերազանցությունը:
          Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս,         քիչ, նվազամենից բառերով և ամենա-, –ագույն ածանցներով:

Թվական

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

            Երեք տասնյակ, չորս տասնյակ, հինգ տասնյակ, վեց տասնյակ, յոթ տասնյակ,   ութ տասնյակ, ինը տասնյակ:
Երեք տասնյակ – երեսուն։
Չորս տասնյակ – քառասուն։
Հինգ տասնյակ – հիսուն։
Վեց տասնյակ – վաթսուն։
Յոթ տասնյակ – յոթանասուն։
Ութ տասնյակ – ութսուն։
Ինը տասնյակ – իննսուն։
Սունը նշանակում է տասնյակ։

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունենև որո՞նք՝ հարադիր (աոանձին):

            Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը,            յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:
            Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:
Իննսունիննից հետո թվերը գրվում են հարադիր, իսկ իննսունիննից առաջ գրվում է կից։

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

            65, 48, 107, 93, 6087, 4321, 786
Վաթսունհինգ, քառասունութ, հարյուր յոթ, իննսուներեք, վեց հազար ութսունյոթ, չորս հազար երեք հարյուր քսանմեկ, յոթ հարյուր ութսունվեց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *