Լեզվական աշխատանք

Դերանուններ

235. Ընդգծված բառը ո՞ւմ անվան փոխարեն է գրված:

Օրինակ՝

Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: Նա Երկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գոտիների: Նա – Անանիա Շիրակացին:

            – Հիմա ես սրա գլխին մի խաղ կխաղամ,- ասաց Տիգրանը:
Ես – Տիգրան։
            Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,- ասաց Նվարդը:
Ես – Նվարդ։
            Դու ինչո՞վ ես զբաղված, ի՞նչ ես անում այդտեղ,- հարցրեց մայրը տղային:
Դու – տղա։
            Առաջինը դո՛ւ մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան:
Դու – Ռուբեն։
            Վարորդը նոր միայն նկատեց մեզ: Նա ապակու ետևից ժպտաց և ձեռով կանչեց:
Նա – վարորդ։
            Նա թվաբանությունից ամենաուժեղն է,- ընկերուհուն գովում էր Նվարդը:
Նա – ընկերուհի։

236. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք բառերն ինչո՞ւ են անձնական դերանուններ կոչվում:
Նրանք կոչվում են անձնական դերանուններ, որովհետև անձնական բառի մեջ կա անձ բառը, իսկ անձ բառը նշանակում է ինչ – որ մեկը։

237․Ես, դու, նա, մենք, դուք, նրանք դերանուններն ըստ թվի բաժանի՛ր երկու խմբի:
1) Ես, դու, նա։
2) Մենք, դուք, նրանք։

238. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:

Ա. Ես, մենք.
Բ. Դու, դուք.
Դ. նա, նրանք:

Նրանք բաժանված են, երեք խմբի, որովհետև նրանք բաժանված են ըստ դեմքերի։

Տեքստն ուշադիր կարդա և հիշիր։

Դերանունները անվան փոխարեն գործածվող բառեր են: Անձնական դերանունները գործածվում են անձի անվան փոխարեն: Ունեն երկու թիվ՝ եզակի (ես, դու, նա) և հոգնակի (մենք, դուք, նրանք), երեք դեմք՝ I (ես, մենք), II (դու, դուք), III (նա, նրանք):

Բայեր

243. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

ա) Ամպ, ծաղիկ, վար, կար, երգ, ժողով, օճառ:
Ամպել, ծաղկել, վարել, կարել, երգել, ժողովել, օճառել։
բ) Գող, վախ, քար, մահ, մանուկ, էջ(իջ), մայր:

Գողանալ, վախենալ, քարանալ, մահանալ, մանկանալ, իջնել, մայրանալ։

244. Տրված ածականներից բայեր (ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

            Գեղեցիկ, հպարտ, տգեղ, մեծ, փոքր, չար, չոր, թարմ, խոնավ, սև, բարձր, մանր,          ճերմակ, ծանր:
Գեղեցիկ – գեղեցկանալ։
Հպարտ – հպարտանալ։
Տգեղ – տգեղանալ։
Մեծ – մեծանալ։
Փոքր – փոքրանալ։
Չար – չարանալ։
Թարմ – թարմանալ։
Խոնավ – խոնավանալ։
Սև – սևանալ։
Բարձ – բարձրանալ։
Մանր – մանրանալ։
Ճերմակ – ճերմակել։
Ծանր – ծանրանալ։

245. Տրված բառերից գոյականներ և բայեր կազմի՛ր: Արմատների գրությունն ինչպե՞ս փոխվեց:
Օրինակ՝
թը՜շշ – թշշոց – թշշալ:
Բը՜զզ, դը՜ռռ, չրը՜խկ, խը՜շշ, ծի՜վ-ծի՜վ, տը՜զզ, կը՜ռռ, թը՜խկ, մը՜ռռ:
Բը՜զզ – բ՜զզոց, բ՜զզալ։
Դը՜ռռ – դ՜ռռոց, դ՜ռռալ։
Չրը՜խկ – չր՜խկոց – չր՜խկալ։
Խը՜շշ – խ՜շշոց – խ՜շշալ։
Ծի՜վ-ծի՜վ – ծի՜վ-ծի՜վոց, ծի՜վ-ծի՜վալ։
Տը՜զզ – տ՜զզոց – տ՜զզալ։
Կը՜ռռ – կ՜ռռոց – կ՜ռռալ։
Թը՜խկ – թ՜խկոց, թ՜խկալ։
Մը՜ռռ – մ՜ռռալ – մ՜ռռոց։
Բոլոր բառերին ավելացան ալ և ոց մասնիկները, բայց դուրս եկավ <<ը>> տառը։

247. Տրված արմատներով բայեր կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

            Նստ, սահ, վազ, կարդ, խաղ, տես, հաս, հագ, փախ, սառ, թիռ:
Նստ – նստել։
Սահ – սահել։
Վազ – վազել։
Կարդ – կարդալ։
Խաղ – խաղալ։
Տես – տեսնել։
Հաս – հասնել։
Հագ – հագնել։
Փախ – փախնել։
Սառը – սառել։
Թիռ – թռնել։

248. Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Ուշադրություն դարձրու բառի վերջավորությանը։  Ա և Բ բառախմբերը լրացրո՛ւ:

            Ա. Գրել, հրել, վազել, քայլել, սուլել, սիրել, ատել, փախչել, թռչել, տեսնել, հասնել:
            Բ. Խաղալ, կարդալ, դողալ, սողալ, աղալ, բարկանալ, ուրախանալ, կամենալ, վախենալ:
Նրանք կազմված են այն սկզբունքով, որ առաջին խմբում բառերը վերջանում են ել վերջավորությունով իսկ երկրորդ խմբում ալ։

249. Ըստ նախորդ վարժության՝ բայերը բաժանի՛ր երկու խմբի և այդ խմբերն անվանի՛ր:
Առաջին խումբ։
Ել – ով վերջացող բառեր։
Երկրորդ խումբ։
Ալ – ով վերջացող բառեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *