Բակտերիաներ և սնկեր

  1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Բակտերիաները պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք տեսանելի են միայն մանրադիտակով: Սնկերը բակտերիաներից մեծ են, բազմաբջիջ և ունեն տարբեր ձևեր: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկեր ունեն գլխիկ և ոտիկ: Սնկերր ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ:

2. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:

Բակտերիաները բացահայտել է Հոլանդացի բնագետ Անտոնի վան Լևենհուկը: Նա ստեղծել է մանրադիտակը, որով տեսել է բակտերիաները: 

3. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:

Բակտերիաները լինում են տարբեր ձևի (ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն), չափսի և գույների: Դրանք պատված են հատուկ կառույցով, որը դրանց պաշտպանում է միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից:

4. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից:

5. Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:

Բակտերիաները լինում են օգտակար և վնասակար: Օգտակար բակտերիաները նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը: Իսկ վնասակար բակտերիաները փչացնում են տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ:

6. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:

Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

7. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:

Ուտելի սնկեր են՝ սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը: Իսկ թունավոր սնկերը վնասում են բույսերին և կենդանիներին, օրինակ՝ ճանճասպանը, գունատ ճանճասպանը,

8. Հետաքրքրվեք բակտերիաներով և սնկերով հարուցված հիվանդութ­յունների և դրանք կանխարգելելու միջոցառումների մասին:

 Վնասակար բակտերիաները և սնկերը վնասում են մարդուն և հարուցում են հիվանդություններ: Հիգիենայի կանոնների հետևելը և ճիշտ սնվելը օգնում են կանխարգելել այս հիվանդությունները:

9. Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները: Ին­չո՞ւ, փորձեք հասկանալ և բացատ­րել:

Եթե ատամները ամեն օր չմաքրենք, բերանի վնասակար բակտերիաները կսնվեն ատամների արանքում մնացած սննդի մնացորդներով, կբազմանան և կվնասեն մեր ատամները, լնդերը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *