Արջաորս

Առաջադրանքներ

  1. Համառոտ պատմեք, թե ինչպես արջը եկավ և տարավ խոզին։
    Արջը խաբեց, մարդու նման մոտեցավ, դարձավ չորսոտանի և հարձակվեց մարդկանց վրա, նրանք էլ վախից խոզին շպրտեցին վրան։
  2. Տարվա ո՞ր եղանակին էին տեղի ունենում իրադարձությունները։
    Այդ ժամանակ աշուն էր։
  3. Բացատրեք հետևյալ նախադասությունը՝ «գոմի դռանը մի կրակ վառել, որ բոցն աստծու ոտներն էրում է»։
    Կրակը այնքան մեծ էր, որ հասնում էր երկինք և բոցերը տարածվում էին շուրջ բոլորը։
  4. Ըստ պատմվածքի գողության գնացող արջն ի՞նչ սովորություն ուներ։
    Նա առաջի երկու ոտը դոշին է դնում, երկու ոտնանի մարդու նման է գալիս, ոնց որ մարդ լինի։
  5. Տեքստից դուրս գրեք 10 բառ, որ սկսեն բաղաձայնով, ավարտվեն ձայնավորով։
    Տարի, տղա, չկա, մոշենի, գոմի, վերի, խոզի, գնացի, ձգեցի, կորցրի։
  6. Տեքստից գուրս գրեք 5-ական անձնանիշ և իրանիշ գոյական։
    Անձնանիշ – Ավագ, ես, տղա, որսորդ, մարդ։
    Իրանիշ – շուն, արջ, խոզ, հրացան, մոշ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *