Հ․ Թումանյան Հսկան

Առաջադրանքներ

  • Պատմեք իշխանի մասին՝ մջբերելով բալլադից հատվածներ։
  • Լավ չեմ հիշում, թե որ դարում,
  • Հին ժամանակ, մեր աշխարհում
  • Ասում են թե՝ կար մի իշխան.
  • Մի մեծ իշխան, էնքան ուժեղ,
  • Որ թե մարդիկ նըրա աչքում,
  • Թե՛ հասարակ ճանճ ու մըժեղ:
  • Ինչ որ աներ ու կամենար,
  • Օրենք էր էն երկրի համար.
  • Ո՞վ էր գըլխից ձեռ վեր կալած,
  • Ո՞վ դուրս կըգար նըրա դիմաց:
  • Ուներ անթիվ ու անքանակ
  • Ոչխարի հոտ, մարդի բանակ,
  • Կովի նախիր, խոզի բոլուկ,
  • Երամակներ ձիու, ջորու,
  • Ըստ հեղինակի իշխանի մեծությունն ինչով էր չափվում․

բարությամբ
համբերատարությամբ
չարությամբ
հարստությամբ
հզորությամբ

  • Ինչո՞ւ հսկան չվախեցավ Մեծ իշխանից։
    Նա չվախեցավ, որովհետև նա ավելի մեծ և հզոր է քան Մեծ իշխանը։
  • Դեղինով նշված ածականները դրեք համեմատության աստիճաններով։
    Ուժեղ, հեռու, վիթխարի, չնչին։
    Ուժեղ – ավելի ուժեղ, ամենաուժեղ։
    Հեռու – ավելի հեռու, ամենահեռու։
    Վիթխարի – ավելի վիթխարի, ամենավիթխարի։
    Չնչին – ավելի չնչին, ամենաչնչին։
  • Մոխրագույնով նշված բառերի ածանցներն առանձնացրեք, դրանցով նոր բառեր կազմեք։
    Անթիվ, անքանակ, բազմություն, մարդուկ, ահեղ։
    Անթիվ – անտուն։
    Անքանակ – անսիրտ։
    Բազմություն – լավություն։
    Մարդուկ – ջարդուկ
    Ահեղ – գունեղ։
  • Բալլադից դուրս գրեք ներգայական հոլովով դրված 4 բառաձև։
    Դարում, աշխարհում, աչքում, հանդերում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *