Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

Առաջադրանքներ
1.Բանաստեղծությունն ուշադիր կարդա և որոշիր, թե ում կամ ինչին է նվիրված այն։ Պատասխանդ հիմնավորիր։
Այս բանաստեծությունը նվիրված է Հայաստանին, որովհետև բանաստեծության մեջ ասվում է, թե ինչքան է հեղինակը սիրում Հայաստանը։
2.Բանաստեղծությունից դուրս գրիր այն տունը, որն ամենից շատ է քեզ հոգեհարազատ և բացատրիր, թե ինչո՞ւ է այդպես։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

Այս տունը ինչ շատ դուր եկավ Հայաստանում երկինքը մաքուր է, ջրերը քաղցրահամ, Սևանա լիճը իր քաղցրահամ ջրով, և մեր շատ հին քարերը։
3.Գտիր այն տողերը, որտեղ քո կարծիքով բանաստեղծը խտացնում է իր ասելիքը։
Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:
4.Բանաստեղծությունից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը, բառարանով դրանք բացատրիր և դրանցով նախադասություններ կազմիր։
Արևահամ-քաղցր, համեղ
Սազ-երաժշտական գործիք
Խրճիթ-հին տուն
Հեզաճկուն-ճկուն, մեղմորեն, հեզորեն

Ես առավոտյան մեր բակից հավաքեցի արևահամ բերքը։
Իմ պապիկը շատ է սիրում սազ նվագել։
Քույրիկս իր սենյակում հեզաճկուն պարում էր։
Մենք անտառում գտանք մի շատ հին խրճիթ։
5. Փորձիր բացատրել․ Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում — ինչո՞ւ է լարը լացակումած։
Լարը լացակումաց է , որովհետև հայկական մեծ մասը տխուր երգեր են։
6. Բանաստեղծությունից դուրս գրիր 8 բարդ բառ և դրանց արմատներից մեկով կազմիր մեկական նոր բառ։
Արևահամ — արևմուտք
ողբանվագ — նվագել
լացակումած — լացած
արնանման — արնալվիկ
հեզաճկուն – ճկունություն
վիշապաձայն — ձայնագրվել
հազարամյա — հազարավոր
լուսապսակ – պսակաձև
7. Բանաստեղծությունից դուրս գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ քմահաճ, հոտ, նազելի, մաքուր, ձյունամրրիկ, սպիտակ։
Քմահաճ — ինքնակամ, ինքնագլուխ
Հոտ — բույր
Նազելի — սիրուն, գեղեցիկ, չքնաղ
Մաքուր — հստակ, ջինջ, վճիտ
ձյունամրրիկ — ձյունաբուք
Սպիտակ — ճերմակ
8. Բանաստեղծությունից դուրս գրեք 10 ածական և դրանցով բառակապակցություններ կազմեք։
Արևահամ — արևահամ մրգեր
Սազի — հին սազի
Ողբանվագ — ողբանվագ երգ
Լացակումաց – Լացակումաց աղջիկ
Արնանման- արնանման ծաղիկներ
Նաիրիան – նաիրիան երկիր
Հեզաճկուն — հեզաճկուն քայլք
Մուգ — մուգ անտառ
Ջինջ — ջինջ գետ
Սև — սև ամպեր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *