Սանդղակներ ու  կոորդինատային ճառագայթ

Սիրելի սովորողներ  սանդղակի ամենապարզ տեսակը ուղղի հատված է, որը գծիկներով բաժանված է հավասար մասերի։ Սանդղակի հարևան գծիկների միջև եղած հատվածը կոչվում է բաժանում։ Մեկ բաժանումը համապատասխանում է չափման ընտրված միավորին։

Դիտարկենք մի ճառագայթ, որը սկիզբ է առնում Օ կետից, և մի հատված, որը կկոչենք միավոր հատված։ Ճառագայթի վրա, Օ կետից սկսած,  հաջորդաբար  նշենք  կետեր այնպես, որ ցանկացած 2 հարևան   կետերի  հեռավորությունը հավասար լինի միավոր հատվածի երկարությանը։

Կոորդինատային ճառագայթ՝

O     1       2     3     4       5      6       7    8      9      10   11 

միավոր հատված

Կետի մոտ գրված թվերին անվանում են կետի կոորդինատներ։ Օրինակ՝ C կետի կոորդինատը հավասար է 5-ի։

C(5)


                 1   2      3     4       5      6    7  8   9       10    11   12

Սիրելի սովորողներ, այսօրվա ձեր աշխատանքը սա   է։

Առաջադրանքներ

  1. Ո՞ր   թվերին    են   համապատասխանում    A,B,C,D,E,F կետերը կոորդինատային ճառագայթի վրա․
0        A                                      B                             C                  D        0,
E                             F
  • Ի՞ն չ կոորդինատներ ունեն   A և B կետերը ։ Ի՞նչ կոորդինատներ ունեն             A և B կետերի միջև նշված կետերը։

O                                    A                                       B

  • A(150) , B(360) և C(30) կետերից ո՞րն է կոորդինատային
  • ճառագայթի վրա ավելի աջ գտնվում, իսկ ո՞րն է ավելի ձախ գտնվում։
  • Կոորդինատային ճառագայթի վրա B կետը գտնվում է A(15) կետից ձախ։ Ի՞նչ ամենամեծ կոորդինատ կարող է ունենալ B կետը, իսկ                ի՞նչ ամենափոքր կոորդինատ կարող է ունենալ B կետը։
  • Գծե՛ք Օ կետից սկիզբ առնող կոորդինատային ճառագայթ։ 10մմ երկարություն ունեցող  հատվածը վերցրե ՛ք                                                                որպես միավոր հատված և ճառագայթի վրա նշե՛ք հետևյալ թվերին համապատասխանող կետերը․

ա)0,1,2,3,4,5,6 բ)0,3,6,9

գ)0,2,4,6,8

6․ Գտե՛ք այն 4 թվերը, որոնք գրված պետք է լինեն չափիչ սարքի սանդղակի վրա։

280

0                                                             420

  • Բերե՛ք  չափիչ  սարքերի  մի քանի  օրինակ և ասե՛ք, թե չափման ինչ միավորի են համապատասխանում այդ սարքերի սանդղակների բաժանումները։
  • Գծե՛ք ՕA և ՕB տարբեր ճառագայթներ այնպես, որ ա)դրանք լինեն միևնույն ուղղի ճառագայթներ,

բ) դրանք միևնույն ուղղի ճառագայթներ չլինեն։

  • Տրված են 4 կետեր, որոնցից ոչ մի 3-ը չեն գտնվում մի ուղղի վրա։ Յուրաքանչյուր 2 կետով ուղիղ են տարել։ Քանի՞ ուղիղ է տարված։
  • Գծե՛ք 5սմ երկարությամբ մի AD հատված։ Նրա վրա նշե՛ք այնպիսի B և C կետեր, որ ստացված AB և CD հատվածների համար ունենանք՝

|AB| =2սմ և |CD|=3սմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *